Մարզպետը՝ Տավուշի մարզում հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին

Սիրելի բարեկամներ, հերթական հորինված ապատեղեկատվությունն է շրջանառվում՝ Տավուշի մարզում իբր հայ-ադրբեջանական շուկա ստեղծելու մասին, ավելին` իբր ես եմ հայտարարել այդ մասին։ Այս մասին հայտնում է Տավուշի մարզպետ հայկ Չոբանյանը։

«ՀԻՇԵՔ` մենք գտնվում ենք տեղեկատվական պատերազմի մեջ, որտեղ ցանկացած վրիպումը (առավել ևս տարածումը) օգնություն է մեր թշնամիներին։

Խնդրում եմ հետևեք այս պարզ կանոններին՝ խուսափելու համար ապատեղեկատվության տարածումից՝

1. Փնտրեք սկզբնաղբյուրը
Անհայտ աղբյուրի տեղեկատվությունը պետք է համարել ապատեղեկատվություն, քանի ճշտումներ չեք արել:

2. Փնտրեք լուսանկարներ և տեսանյութեր Մեր ժամանակներում իրադարձությունները միշտ ունեն ձայնագրություն, եթե չկա, ապա ամենայն հավանականությամբ լուրը կեղծ է:

3. Օգտագործեք որոնում այլ, ավելի վստահելի աղբյուրներում:

4. ԵՐԲԵՔ մի ապավինեք պատահական կայքերին, մի ընդունեք սոցիալական ցանցերը որպես նորությունների միակ արդար աղբյուր:

5. Միշտ ինչ-որ բան տարածելուց առաջ սպասեք 15 րոպե

Որքան էլ գայթակղիչ է առաջինը «սենսացիա» դնելը, կրկնակի ստուգեք փաստերը, հետևեք նախորդ կետերին, և այնուամենայնիվ սպասեք մի քանի րոպե»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել