COVID բոլոր կենտրոնները այս պահին գերծանրաբեռնված են․ Առողջապահության փոխնախարար

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը հայտնում է, որ ՀՀ ամբողջ տարածքում այս պահին թվով 20 բժշկական հաստատություն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են «Կովիդ կենտրոնների»:

«Բոլոր կենտրոնները այս պահին գերծանրաբեռնված են: Մեր պրոֆեսիոնալ բուժանձնակազմը աշխատում է ուժերի գերլարումով միաժամանակ փորձելով լինել հնարավորինս նրբանկատ՝ ցանկացած պացիենտի թե՛ առողջական վիճակի, թե՛ անձի նկատմամբ: Խնդրում և ակնկալում եմ փոխադարձ վերաբերմունք:

Հ.Գ. խնդրում եմ պահպանել հակահամաճարակային կանոնները»,-գրել է նա:

Մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190317 դեպք, որոնցից 171506-ն` առողջացած, 3464-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838839 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 4927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 14 մահվան դեպք:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել