Ես հատուկ ևս մեկ անգամ ԱԽ նիստի ամբողջ ձայնագրությունները լսել եմ, Օնիկ Գասպարյանը այդպիսի միտք չի ասել․ ԱԽ քարտուղար

«Ես հատուկ ևս մեկ անգամ Անվտանգության խորհրդի նիստի ամբողջ ձայնագրությունները լսել եմ, նույնիսկ այնպիսի միտք, որը կարող է երկիմաստ հնչել, չի հնչել այնտեղ։ Ավելին, Օնիկ Գասպարյանը Անվտանգության խորհրդի այդ նիստում խոսում էր մեր կողմից կիրառած «Սմերչերի» հաջողության մասին։ Շատ կարևոր մի միտք՝ թշնամին որևէ առաջընթաց չունի․ այս խոսքերը Օնիկ Գասպարյանինն են»,- այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով այն հայտարարություններին, որ ԱԽ նիստում Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը զգուշացրել է, որ պատերազմը պետք է դադարեցվի։

Նա նշել է, թե ինչպե՞ս կարող է այսպիսի մտքեր հնչեցնելուց հետո Օնիկ Գասպարյանն ասել, որ եթե պատերազմը երկու-երեք օր հետո չդադարեցնենք, ապա կոլապս կլինի կամ այլ խնդիրներ նշել։

«Բնականաբար, զեկույցի ամբողջ տրամաբանությունը որևէ ձև չի համապատասխանում, և ես հուսով եմ, որ ժամանակի ընթացքում սա հրապարակային կդառնա և կհաստատի էն, ինչ որ մենք ենք ասում, որովհետև այդ ամբողջը և՛ փաստաթղթերով, և՛ ձայնագրությունով ֆիքսված են»,- նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել