Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-ի և 29-ի գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -2…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։
Երևան քաղաքում՝
Մարտի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։
Մարտի 28-31-ին, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 28-30-ին, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վրկ, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով: