Ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ ոստիկանության պարզաբանումը

ՀՀ ոստիկանությունը հայտնում է․

«Զանգվածային լրատվության միջոցներում և սոցցանցերում տեղեկատվություն է տարածվել ոստիկանների աշխատավարձը բարձրացնելու վերաբերյալ։

Հայտնում ենք, որ տեղեկատվությունը իրականությանը չի համապատասխանում։

ՀՀ կառավարության որոշումով սահմանվել է նորաստեղծ պարեկային ծառայության աշխատակիցների աշխատավարձի չափը։

Մինչդեռ ոստիկանության մյուս ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձի փոփոխություն տեղի չի ունենցել»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել