Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3…-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։
Երևան քաղաքում՝
Մարտի 26-ի ցերեկը, 27-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ 27-ին բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։
Մարտի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հանրապետության տարածքում՝
Մարտի 26-ի ցերեկը, 27-ին շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լուռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։
Մարտի 28-30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վրկ, 26-27-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը 26-ի ցերեկը, 27-28-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: