«Բարգավաճ Հայաստանի» ցուցակը, բնականաբար, գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյան։
Նա նշեց, որ առանձին ցուցակով է կուսակցությունը ընտրությունների գնալու։ Ըստ պատգամավորի՝ ամենակարևորն այն է, որ գալիք ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրս չկիրառվի։
«Իշխանությունը բացարձակ մեծամասնություն ունի խորհրդարանում և կարող է որոշել ընտրակարգը»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։