Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քաղաքացիներին զգուշացնում է.
«Քաղաքացին ահազանգում է զեղծարարության մասին։
Նման բովանդակությամբ նամակի շարունակությունն այն է եղել, որ այս օգտատերը կարգավորումներ անելու (որպես պրեմիում հաճախորդի կարգավիճակ տալու) պատրվկաով փորձել է հեռախոսին եկած հաստատման կոդը ստանալ քաղաքացուց ու մուտք գործել Հայսատանում գործող էլ. դրամապանակներից մեկի նրա հաշիվ։ Այդպիսով նա հասանելիություն կստանար քաղաքացու՝ այդ դրամապանակում առկա ֆինանսական միջոցներին։
Ոչ մի պարագայում անծանոթ մարդկանց չի կարելի հասանելիոթյուն տալ օնլայն հարթակում գործող ձեր հաշիվներին՝ կլինեն դրանք բանկային, էլ. դրամապանակներ, էլ. փոստեր, թե սոցիալական ցանցի հաշիվներ»: