27-ամյա քաղաքացու մոտից հայտնաբերվել է սառը զենքեր. ոստիկանություն

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի բաժնի քրեական հետախույզները մետրոյի «Բարեկամություն» կայարանի նախասրահից, սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Երևանի Հրաչյա Քոչարի փողոցի 27- ամյա մի բնակչի:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց գաղտնի փականով դանակ, մետաղական մահակ, պլաստիկի վրա ամրացված դանակ և թզբեհ, որի ծային մետաղյա սուր իր կար:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Քննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել