38-ամյա կինը 2 հեռուստացույց է գողացել և 200.000 դրամ պարտքի դիմաց տվել է ծանոթին. ոստիկանություն

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները մարտի 24-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի կնոջ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 10-ին Օհանավան համայնքի մի առանձնատնից, որտեղ աշխատել է մաքրուհի, գողացել է 2 հեռուստացույց, որոնք 200.000 դրամ պարտքի դիմաց տվել է ծանոթին:

Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 38-ամյա կինը 2020 թ. դեկտեմբերի 25-ին Օհանավան համայնքի նույն առանձնատնից գողացել էր էլեկտրական մսաղաց: Նա ոստիկաններին է ներկայացրել ողջ գողոնը։
Գողությունների մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել:
Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել