«Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն…». փաստաբան

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը Թամարա Գևորգյանն ընդդեմ դատավոր Աննա Դանիբեկյանի գործով, մերժեց իմ կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը և անփոփող թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը: Այս մասին հայտնում է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

Թամարա Գևորգյանը ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի կինն է։ Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 9-ին, «Մարտի 1-ի» գործով դատական նիստի ընթացքում Աննա Դանիբեկյանը հայտարարել էր, որ դատարանը դիմում է ստացել ամբաստանյալ Արմեն Գևորգյանից: Նա տեղեկացրել է, որ COVID-19-ով վարակված է նաև իր կինը՝ Թարամա Գևորգյանը և մեկուսացման մեջ են։ Ամբաստանյալը խնդրել էր հետաձգել նիստը:

«Դատական ակտի պատճառաբանական մասին ծանոթ չլինելով՝ ոմանց պես ինձ թույլ չեմ տա այն մեկնաբանել։ Սակայն ես մնում եմ իմ այն կարծիքին, որ Աննա Դանիբեկյանի կողմից, առանց Թամարա Գեւորգյանի թույլտվության, բժշկական տվյալ հանդիսացող տեղեկատվությունը դռնբաց դատական քննության ժամանակ հրապարակելը պարունակում է հանցագործության հատկանիշներ եւ շատ եմ ցավում, որ հիշյալ դատավորը դա «չնկատեց»: Դատական ակտը ստանալուն պես այն միանշանակ կբողոքարկենք վճռաբեկության կարգով, քանզի ստացվում է, որ Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը պետությունը դիտարկեց որպես հանցագործություն, իսկ Թամարա Գևորգյանի մոտ համավարակի առկայության վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը՝ ոչ։

Մեր իրավական վեճը դատավոր Աննա Դանիբեկյանի հետ շարունակվում է և վերջինս ենթադրյալ սահմանադրական կարգի տապալման գործով չի դադարել մեր համար լինել անօրինական դատարան։

Հ.Գ. Մտքով առողջ եղեք»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել