Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը։
Առաջարկվող փոփոխությունն ուղղված է մրցակցային միջավայրի բարելավմանը, մասնավորապես` պարզեցվում է մաքսային ձևակերպումների գործընթացը` ազատելով տնտեսվարողներին ցածր արժողություն ունեցող ապրանքների տեղափոխման դեպքում մաքսավճարների վճարման պարտականությունից, ինչն էլ կհանգեցնի նշված շուկաներում մատակարարների քանակի ավելացմանը:
Նախագծի ընդունման դեպքում, դրա կիրարկման արդյունքում գործարար և ներդրումային միջավայրի վրա նախատեսվում է դրական ազդեցություն` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նախագծով առաջարկվող կարգավորումները կնպաստեն մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև փոքր և միջին ձեռնարկատիրության սուբյեկտների ֆինանսական և վարչարարական ծախսերի կրճատմանը: