Պայմանագրային զինծառայության տարիքային շեմը բարձրացնելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկած նախագիծը, որով նախատեսվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց 113 կողմ, 2 ձեռնպահ և 0 դեմ ձայների հարաբերակցությամբ:

Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 24-ին, առաջին ընթերցմամբ քննարկվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է բարձրացնել պայմանագրային զինծառայության տարիքային շեմը։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ ներկայացնելով նախագիծը նշել էր, որ դրա անհրաժեշտությունն առաջացել է, երբ իրենց դիմել են պատերազմի մասնակից, կռվի փորձ ունեցող, առողջ անձիք, որոնց տարիքը բարձր է 45-ից։

Նրա խոսքով, սկազբում առաջարկվել է տարիքային շեմը բարձրացնել մինչև 63 տարեկան։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել