Ազգային ժողովում այսօր՝ մարտի 25-ին, քննարկվում է պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի կողմից ներկայացված ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Նախագիծը ճանապարհային նշանների վերաբերյալ է, թե ճանապարհային երթևեկության նշանների տեղադրման, քարտեզագրման և իրականացման որ կտորի համար որ մարմինն է պատասխանատու։
Սահմանվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրանսպորտի բնագավառի լիազոր մարմին, տվյալ դեպքում դա Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է։ Մյուս հստակությունը, որ մտցվել է, վերաբերում է համայքնի ղեկավարի պարտականություններին։
Զեկուցողներին հարցեր հնչեցնելիս ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանին հարց ուղղեց պատգամավոր Թագուհի Թովմասյան․ «Ինչու՞ Երևան քաղաքում գծանշումները չեն կատարվում, մարդիկ տեսողական հիշողությամբ են մեքենա վարում, գծանշումների համար գարնանն ասում են աշնանը կանեն, աշնանն ասում են գարնանը կանենք»։
Մանրամասները՝ տեսանյութում