PanARMENIAN.Net – Փրկարարաորոնողական աշխատանքների արդյունքում և ԴՆԹ հետազոտության նույնականացմամբ հայտնաբերվել է Արցախյան պատերազմում Մատաղիսի պաշտպանական դիրքերում անմահացած Արսեն Աղասյանի աճյունը։ Այդ մասին ասվում է «Զինվորի հետ, զինվորի կողքին» բարեգործական կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
«5 ամիս է երկու հարազատ եղբայրներով անհետ կորած են համարվում։
Արսեն Աղասյանը դարձավ հավերժի ճամփորդ, իսկ Արթուր Աղասյանն անհետ կորած ճակատագրով հերոս…»,- ասվում է գրառման մեջ։
Հիշեցնենք, որ զինադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է ընդհանուր 1518 աճյուն: