Գործարկվելու է էլեկտրաշչակ. ԱԻՆ-ը զգուշացնում է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են.

«Մարտի 26-ին Լոռու մարզի Սարչապետ խոշորացված համայնքի Նորաշեն բնակավայրում անցկացվելու են «Քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումն ու իրականացումը» թեմայով գործնական միջոցառումներ: Ժամը 11:00-ին գործարկվելու է էլեկտրաշչակը:

Մարտի 26-ին, ժամը 10:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի Պարույր Սևակ համայնքում փորձարկվելու է նոր էլեկտրաշչակը:

Արմավիրի մարզի Արագած համայնքում մարտի 26-ին անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Ժամը 12:00-ին գործարկվելու է համայնքում առկա շչակը:

Մարզերի բնակչությանը խնդրում ենք չանհանգստանալ»:  

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել