Իմ հետագծի մասին եք ուզում․․․թող ամեն մարդ իր հետագծի մասին մտածի. Արարատ Միրզոյանը՝ դժգոհած պատգամավորին

Ազգային ժողովում այսօր՝ մարտի 24-ին, պատգամավոր Գոռ Գևորգյանն իր դժգոհությունը հայտնեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին։ Նմանատիպ ելույթով հանդես եկավ նաև անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նշենք, որ նրանք երկուսն էլ լքել են «Իմ քայլը» խմբակցությունը։

«Պարոն Միրզոյան, դուք խորհրդարանական պետության խորհրդարանի նախագահն եք, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ դուք ոչ միայն այն զանգվածի՝ ձեզ ծափահարողների նախագահն եք, այլ նաև այն զանգվածի, ովքեր ձեզ չեն ծափահարում»,-նշեց նա։

Պատգամավորի խոսքով կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ մի խումբ պատգամավորներ անտեսվել են։

«Ես իմ համսետ գործունեության ընթացքում այս դահլիճում մարդկանց չեմ անձնավորել և գտնում եմ, որ դա ամենամեծ սխալն է։ Գոյություն ունեն համակարգային խնդիրներ։ Խորհրդարանը՝ ձեր լխավորությամբ, կրավորական դերակատարություն է ունեցել վերջին ամիսներին և դրա վառ ապացույցն է անցած օրը կառավարության անդամների կողմից հեգնական վերաբերմունքը խորհրդարանական պետության խորհրդարանի անդամ հանդիսացող պատգամավորների հնչեսցված հարցերին։ Եվ այստեղ դուք պետք է ու պարտավոր էիք միջամտել, այստեղ եք դուք նաև կերտում ձեր հետագիծը։ Ես չէ, որ պետք է գնահատական տամ, այսօր այնքան գնահատական տվողներ կան ՀՀ-ում, որոնց անցյալը մշուշոտ է, ներկան չես հասկանում՝ դեպի ուր․․․»,-ասաց Գոռ Գևորգյանը։

ԱԺ նախագահը նշեց, որ իր պարտականություններն ու իրավունքները շատ հստակ գիտի։ «Լսեցի ձեր հորդորը, ձեր խորհուրդները, մի մաստ համարում եմ կառուցողական, մի մասն էլ թույլ տվեք ես որոշեմ էլի։ Իմ հետագծի մասին եք ուզում․․․ թող ամեն մարդ իր հետագծի մասին մտածի, հետո՝ մյուսների»,-ասաց Միրզոյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել