Հակոբ Արշակյանը ներողություն խնդրեց լրագրող Փայլակ Ֆահրադյանից

«Նախ ուզում եմ ասել, որ ձեզ շատ սիրում եմ»,-այսօր մարտի 24-ին, լրագրողների հետ ճեպացրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, անդրադառնալով՝ իր և լրագրող Փայլակ Ֆահրադյանի  միջև տեղի ունեցած միջադեպին:

«Ես կատարված դեպքի հետ կապված ներողություն եմ խնդրել ականատեսը եղած քաղաքացիներից և աշխատակիցներից, հիմա նաև ուզում եմ ներողություն խնդրել մեր հանրությունից, ինչպես նաև լրագրողական հանրույթից և հենց Փայլակից»,-ասաց նախարարը:

Նա լրագրողներին ասաց, որ շատ է կարևորում վերջիններիս մասնագիտական գործունեությունը և հեռացավ՝ անպատասխան թողնելով դեպքին առնչվող մի շարք հարցեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել