Հաշմանդամության կարգի փոխարեն՝ ֆունկցիոնալության գնահատման մոդել՝ թեթև, միջին, ծանր, խորը աստիճանի

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և մի շարք պատգամավորների կողմից ներկայացված «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվում է Ազգային ժողովում, նախատեսվում է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նախագիծը ներկայացնելիս նշեց, որ դրա նպատակը  հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծել է, խտրական դրսևորումների վերացումը, գնահատված կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցումը։

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիանալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության:

Նախարարը նշեց, որ հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա) կսահմանվեն անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝  թեթև, միջին, ծանր, խորը:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել