Սևանա լճի մակարդակը մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն HMC-ից հայտնում են՝ Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. մարտի 15-21-ը (2021թ.)

Սևանա լճի մակարդակը մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 2սմ-ով և կազմել` 1900.60մ (21.03.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 16սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 8սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մարտի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.604մլն.մ³, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 21-ը ներառյալ՝ 27.953մլն.մ³:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել