Բանկային 1 օրվա ընթացքում բժշկական կազմակերպությունները կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում

Որոշ կազմակերպությունների բուժաշխատողների աշխատավարձն ուշանալու առնչությամբ տեղեկացնում ենք, որ 2021 թվականի փետրվարի ընթացքում պետական պատվերի շրջանակներում մատուցված բժշկական օգնության և սպասարկման դեպքերի էլեկտրոնային փոխհատուցման ընթացքում առաջացած տեխնիկական խնդիրները լուծվել են: Այս մասին հայտնում են Առողջապահության նախարարությունից։

Բանկային 1 օրվա ընթացքում բժշկական կազմակերպությունները, որոնց ֆինանսավորումը խաթարվել էր, կստանան իրենց սահմանաչափին համապատասխան ֆինանսավորում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել