Արագածոտնի մարզում վթարային ջրանջատում կլինի

Վթարային ջրանջատում Արագածոտնի մարզում մարտի 24/25-ին: Այս մասին հայտնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից:

«Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մարտի 24-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 25-ը 10.00-ն կդադարեցվի Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի, Սասունիկ և Օշական գյուղերի, ինչպես նաև հարակից հանրային բաժանորդների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել