Անի Բաղդասարյանը նշանակվել է պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ մարտի 23-ին, նոր որոշում է ստորագրել, որում նշվում է․

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝

Անի Անատոլիի Բաղդասարյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել