Ինչու պատերազմի ժամանակ չեն կիրառվել Սու-30-ները․ Մովսես Հակոբյանը չակերտներ է բացում

Բանակի նման ավիացիա ունենալ, կողքը կանգնել, նկարվել ու նման կերպով ժողովրդին խաբել չի կարելի։ Դրա պատասխանը նոր պետք է տրվի։

Այս մասին այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը։

«Քանի որ վարչապետը Արագածոտնի մարզում անդրադարձավ, ուղղակի չնշելով իմ անուն, ազգանունը բայց անուղղակի ձևով ակնարկել է իմ անունը, որ ես ասում եմ՝ Սու-30-ները սխալ են առել, թող իրենք առնեին Սու-30-ները, մենք առնեիքն հրթիռները․․․ Ինձ համար թվում է, որ դա մի երեխայական արտահայատություն է, ստացվում է, որ տան մի անդամ պիտի երեխայի համար հեծանիվ առնի, կարկասը, ուրիշը, կամ մեքենան առել կանգնեցրել են, բենզինն ապագայի համար թողել, որ ինչ-որ մեկը պիտի առնի։ Անհեթեթություն է»։

Նա հարց հնչեցրեց, թե ինչու Սու-30-ները չօգտագործվեցին մեր առկա սպառազինությամբ։ «Սպառազինության մի քանի տեսակները չկար, բայց մնացած տեսակները, որոնք բանակի ավիացիան կիրառում է, ինչու՞ դա ընդհանրապես չկիրառվեց։ Չճշտված տվյալներով, բայց բոլոր դեպքերում այս հղումը ես կատարում եմ դատախազությանը, որպեսզի ստուգեն և բացահայտեն, այն 3 պարամետրեր, որ Սու-30-ը պետք է ունենա որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ, իմ ունեցած տեղեկություններով, այդ ֆունկցիաներից մեկը չունի, որը կարող է նաև պատճառ է հանդիսացել, որ ինքնաթիռի անձնակազմը չի թռել»,-ասաց Մովսես Հակոբյանը։

Նախկին պաշտոնյան նաև խոսեց անձնակազմի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել