Այսօր այցելեցի Ոստիկանության կրթահամալիր՝ հունվարի 18-ից մեկնարկած նոր Պարեկային ծառայության 5-ամսյա դասընթացի մասնակիցներին հանդիպելու և դասապրոցեսին մասնակցելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուսատամ Բադասյանը։
«Ներկա եղա տակտիկական ուսումնավարժությանը, կրակային պատրաստության, ինչպես նաև էքստրեմալ պայմաններում ավտովարման դասընթացներին։
Տեղեկացնեմ, որ 2021 թվականի հուլիսից կգործի Ծառայության Երևանի ստորաբաժանումը և Օպերատիվ կառավարման կենտրոնը։ Ոստիկանության հետ համատեղ սկսել ենք նաև Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության գործարկման նախապատրաստական աշխատանքները։
Վստահ եմ, որ ժամանակակից մարտահրավերներին դիմակայող, մասնագիտացված ու տեխնիկապես հագեցված, բարեվարք ոստիկանություն ու նոր ոստիկան ունենալուն միտված մեր ջանքերը հաջողելու են»,- գրել է նա։