Ռազմական դրությամբ պայմանավորված ջրի անվտանգության նկատմամբ վերահսկողությունն առավել խստացվել է․ ԱԱՏՄ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է․

«Մարտի 22-ը Ջրային ռեսուրսների համաշխարհային օրն է։ Բնակչության շրջանում աղիքային վարակիչ հիվանդությունների, այդ թվում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով ջրի որակի ապահովման նկատմամբ վերահսկողությունը մշտապես ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուշադրության կենտրոնում է։

2020 թվականին՝ ռազմական դրությամբ պայմանավորված, ջրի անվտանգության նկատմամբ վերահսկողությունն առավել խստացվել է, հարուցվել են վարչական վարույթներ, որոնց շրջանակում կատարվել են կրկնակի հետազոտություններ, դիտարկվել են առանձին բնակավայրերի ջրամատակարարման համակարգեր։

Ջրամատակարարման համակարգերով տրվող խմելու ջրի որակը պետք է համապատասխանի սանիտարական կանոնների պահանջներին։ Համակարգի կառույցներում կամ օբյեկտներում առաջացած վթարային իրավիճակների կամ տեխնիկական շեղումների դեպքում, որոնք բերում են կամ կարող են բերել խմելու ջրի որակի կամ բնակչության ջրամատակարարման պայմանների վատթարացմանը, այն կազմակերպությունը, որն իրականացնում է ջրամատակարարման համակարգի շահագործումը, պարտավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել շեղումների վերացման ուղղությամբ։ Հայտնաբերված շեղումների դեպքում՝ ջրի որակը նորմի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով, Տեսչական մարմնի կողմից տրվում է կարգադրագիր»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել