Դա ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին․ Փաշինյանը՝ կոմունիկացիաների բացման մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ մարտի 20-ին, այցելել է Արագածոտնի մարզ:

«Ինչ էլ ասեն, կոմունիկացիաների բացումը փոխշահավետ թեմա է: Եթե որևէ մեկը կասի, որ ճանապարհների բացումը ձեռնտու է միայն Ադրբեջանին, չհավատաք, եթե ասեն, որ կոմունիկացիաների բացումը ձեռնտու է միայն Հայաստանին, էլի չհավատաք, դա ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Ադրբեջանին:

Այս քննարկումներում շատ են լինելու շահարկումներ, բայց լուծումը կոմունիկացիաների բացումն է լինելու, դա ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ նա պետք է կապ ունենա Նախիջևանի հետ, Հայաստանին, որովհետև մենք ապահով ցամաքային և երկաթուղային կապ կունենանք Ռուսաստանի և Իրանի հետ: Դա նշանակում է, որ մեր երկրի տնտեսության վիճակը կարող է էականորեն փոխվել:

Եթե մեզ հաջողվի բացել ՀՀ երկաթուղային ուղիները, մենք կկարողանանք պղինձը ոչ թե հանքաքարի ձևով արտահանել, այլ կստեղծենք պղնձաձուլարաններ՝ ապահովելու հետագա մշակման շղթան: Բայց դրա համար պետք է մենք՝ որպես պետություն, ընդերքի նկատմամբ ժողովրդի սեփականության իրավունքը պաշտպանենք, որ ընդերքը ծառայի ոչ թե առանձին անհատների, այլ ՀՀ ժողովրդի բարեկեցությանը»,- իր ելույթում նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել