Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանին: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
«Հանդիպմանը քննարկվել են սոցիալական ոլորտում Հայաստանի և Արցախի համագործակցությանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել հետպատերազմյան շրջանում ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրերին՝ ուղղված արցախցիների կենսական նշանակության խնդիրների լուծմանը»,- ասված է հայտարարության մեջ: