Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ, «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի աշխատակազմը։
«Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այս համատեքստում Արտակ Թովմասյանը ներկայացրել է իրենց առաջարկություններն ու դիրքորոշումը»,- ասված է հայտարարության մեջ: