Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը այսօր՝ մարտի 19-ին, իր ելույթի ժամանակ ասաց, որ մոռացել են Արցախի մասին. «Մի՞ թե այս խորհրդարանում մենք քննարկել ենք Արցախի կարգավիճակի հարցը: Այստեղ արդյոք խոսվել է դեօկուպացիայի հարցի մասին, խոսվել է արդյոք, որ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում այսօր պատմամշակութային արժեք ներկայացնող հայկական հուշարձանները ոչնչացվում են: Ո՛չ, չի խոսվել, սահմանների մասին նույնիսկ լռուում եմ, այստեղ չի խոսվում նույնիսկ Սյունիքի սահմանների մասին, էլ ուր մնաց Արցախի սահմանների մասին խոսել»,-ասաց անկախ պատգամավորը:
Նա ասաց, որ իր հիմնական ելույթը վերաբերում է Նռնաձորին, որը պատերազմից հետո դարձել է սահմանամերձ:
Մանրամասները՝ տեսանյութում