Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր՝ մարտի 19-ին, իր ելույթից առաջ դիմեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին:
«Պարոն Քոչարյան, մյուս անգամ, երբ ես ելույթ ունենամ լավ կլինի, որ որևէ առիթով չփորձեք խոչընդոտել կամ տեղից ռեպլիկներ անել, երբ որ ես խոսում եմ»,-ասաց Թագուհի Թովմասյանը:
Նա նաև անդրադարձավ Սոթքի ոսկու հանքի աշխատակիցների կրճատմանը. «Խոսքը մոտ 300 աշխատակիցների մասին է, որոնք մնացել են անգործ, և Վարդենիսի ու հարակից շրջանի բնակիչների կենսաապահովության և նրանց տարրական կենցաղային հարցերի վրա մեծապես ազդեցություն է ունենում այդ 300 արդեն կրճատված աշխատակիցները և որևէ երաշխիք չկա, որ 300-ը չի ավելանա»,-ասաց նա:
Պատգամավորի խոսքով՝ Սոթի ոսկու հանքում աշխատել են շուրջ 900 հոգի:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 19-ին, Ազգային ժողովում քննարկվում է դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը:
Մանրամասները՝ տեսանյութում