Եթե ունենայինք մանկապարտեզի համար հարմար տարածքներ, ինչ-որ բան կարող էինք փոխել. ավագանու անդամ Աննա Ջավախյան

Շուրջ 12 հազար երեխա սպասում է մանկապարտեզ գնալու իր հերթին, սակայն կորոնավիրուսով պայմանավորված շարունակում են գործել սահմանափակումները:

Ավագանու անդամ Աննա Ջավախյանն Իրավաբան.net-ի հետ զրույցում նշեց, որ բոլոր սահմնափակումները նրա համար են, որպեսզի մանկապարտեզն իր մասով չնպաստի վարակի տարածմանը:

«Քաղաքապետարանը վերջերս դիմել է Առողջապահության նախարարությանը՝ առաջարկով, որպեսզի մի փոքր էլ թեթևացվեն այդ սահմանափակումները, որպեսզի հնարավոր լինի երեխաների ինչ-որ խումբ ևս ընդունել, որովհետև շատ լավ հասկանում ենք, թե որքան մեծ խնդրի առջև են կանգնած աշխատող ծնողները»,-ասաց նա։

Աննա Ջավախյանի խոսքով՝ քաղաքապետարանը չունի շենքային պայմաններ. «Մանկապարտեզը մի քիչ սպեցիֆիկ կառույց է, ամեն շենքում չենք կարող մանկապարտեզի խումբ բացել, պետք է որոշակի ստանդարտներ պահվեն, շատ կարևոր է երեխաների անվտանգությունը»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել