ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է․
«Խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ նախաձեռնած քննարկումների շրջանակում Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արամ Սարգսյանի հետ:
Հանդիպմանը քննարկվել են երկրում ստեղծված իրավիճակը և ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու ուղիները: Այդ համատեքստում երկուստեք կարևորվել է քաղաքական ուժերի միջև երկխոսությունը: Արամ Սարգսյանը ներկայացրել է իրենց մոտեցումներն ու առաջարկությունները՝ նշելով, որ որպես հանգուցալուծում տեսնում են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը՝ միայն ժամանակավոր կառավարության ձևավորումից հետո»: