Բացվել է Լեոնիդ Ենգիբարյանի անվան պուրակը: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, կրկեսի դերասան Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան օրը Երևանի կրկեսի շենքի հարևանությամբ բացվել է նրա անվան պուրակը: Ավելի քան տասը տարվա դադարից հետո, պայմանավորված կրկեսի շենքի շինարարությամբ, հարազատ վայր է վերադարձել նաև արտիստի արձանը:
Նշենք, որ դեռևս 2020 թվականի ապրիլին Երևանի ավագանու որոշմամբ պուրակն անվանակոչվել էր Ենգիբարյանի անվամբ:
Ի դեպ, տարածքը բարեկարգվել է համայնք-մասնավոր համագործակցությամբ»,- ասված է հայտարարության մեջ: