Աջակցություն՝ գործազուրկ երիտասարդներին․ ծրագիրը շարունակվում է․ հայտնում է ԱՍՀՆ-ը

Մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու և աշխատաշուկայում մրցունակ դառնալու նպատակով՝ Զբաղվածության պետական գրասենյակը շարունակում է իրականացնել գործազուրկների աջակցման ծրագիր՝ ուղղված երիտասարդներին։

Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«2020թ. ընթացքում ծրագրում ընդգրկվել է շուրջ 400 անձ, 2021թ. տարեսկզբից մինչ օրս՝ շուրջ 50-ը:

3 ամիս տևող ծրագրին դիմել կարող են մասնագիտական կրթություն և որակավորում ստանալուց հետո առավելագույնը 5 տարվա ընթացքում:

Ծրագրի ընթացքում գործազուրկին վճարվում է աշխատավարձ` նվազագույն աշխատավարձի չափով, գործատուին՝ գումար՝ այդ աշխատավարձից բխող հարկային և այլ ծախսերը կատարելու համար, ինչպես նաև պրակտիկան կազմակերպող մասնագետին՝ ամսական գումար՝ նվազագույն աշխատավարձի 50%-ի չափով։

Ծրագրի արդյունքում հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր հմտություններ՝ համակարգչային ծրագրերի, հաշվապահի, դեղագետի, ատամնաբույժի, ուսուցչի, արվեստաբանի և այլ մասնագիտություններով։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացիները դիմել կարող են՝ այցելելով բնակության վայրը սպասարկող Զբաղվածության տարածքային կենտրոն»,- ասված է հայտարարույան մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել