ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվում է դատագենետիկական փորձաքննությունների սարքավորումային հնարավորությունների համալրման եզրափակիչ փուլը՝ ԴՆԹ նույնականացման փորձաքննությունների միջազգային չափանիշներին համապատասխան իրականացումը սկսելու նպատակով:
Վերոգրյալի շրջանակներում Կազմակերպությանն անհրաժեշտ են գենետիկական բնագավառի հատուկ գիտելիքներ ունեցող որակյալ մասնագետներ՝ դատագենետիկական փորձաքննությունների բաժանմունքի պետի և փորձագետների թափուր հաստիքների համալրման նպատակով:
Հիմնական պահանջները
1. Բարձրագույն մասնագիտական կրթություն:
2. Մասնագիտական բնագավառում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձի առկայություն:
3. Հայերենի և անգլերենի իմացություն, ռուսերենի իմացությունը ցանկալի է:
Աշխատաժամանակը՝ հնգօրյա, օրական 8 ժամյա աշխատաժամանակով, բարձր աշխատավարձը երաշխավորվում է:
Աշխատավայրը՝ ՀՀ, ք. Երևան, Իսակովի 24։
Դիմելու կարգը՝ Ձեր ռեզյումեն կարող եք ուղարկել [email protected] հասցեով։
Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել 77-77-10(+212) հեռախոսահամարով։