Կեսդարյա թթենին փորձել են հատել․ վնասված ծառը պահպանելն արդեն հնարավոր չէ

Մալաթիա-Սեբաստիայի Շերամի 105/3 հասցեում գտնվող մոտ կեսդարյա թթենին փորձել են հատել: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Դեպքն արձանագրել և միջամտել է Երևանի ավագանու անդամ Էռնեստ Ավանեսովը: Նյութերը փոխանցվել են ոստիկանություն: Ավագանու անդամի խոսքով՝ կասկածելի է նաև համայնքապատկան, կանաչապատ տարածքի վաճառքի գործարքը:

Սեփականատերն իրեն պատկանող շուրջ 70 քմ տարածքում, որը ձեռք է բերել 4-5 տարի առաջ անհատից, նախատեսում է կառուցապատում իրականացնել:

«Կանաչապատում և շրջակա միջազվայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի մասնագետներն անմիջապես տեղում զննել են ծառը: Ցավոք, առողջ, բայց արդեն վնասված ծառը պահպանել հնարավոր չէ:

Սեփականատերը համաձայնել է վերականգնել տարածքի կանաչ զանգվածը»,- ասված է հայտարարության մեջ:

Տեսանյութն՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել