ՀՀ նախագահի աշխատակազմը հայտնում է․
«Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հետազոտվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում։ Նախագահն արդեն ավարտել է հետազոտությունները և անցել սովորական աշխատանքային ռեժիմի»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնել էին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսով պայմանավորված բարդություններ են առաջացել:
«Կորոնավիրուսով պայմանավորված՝ նախագահն ունեցել է բարդություններ, և այս պահին հետազոտություն է անցնում «Աստղիկ» ԲԿ-ում»,-նշել էին վարչությունից: