ՊՆ նախարարը Ֆինլանդիայի դեսպանին է ներկայացրել ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը

Մարտի 12-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Կիրստի Նարինենին: Հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է ռազմական գործողությունների դադարեցումից հետո ստեղծված իրավիճակը, ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, խաղաղապահ առաքելության պայմաններում Արցախում անվտանգության ապահովման և հումանիտար հարցերը՝ հատուկ շեշտադրելով Ադրբեջանի կողմից ռազմագերիների վերադարձի խնդիրը:

Զրուցակիցները քննարկել են նաև նաև տարածաշրջանային անվտանգային միջավայրին, առկա սպառնալիքներին և ակնկալվող զարգացումներին առնչվող այլ հարցեր»,- ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել