Մենք արդեն չունենք չունենք փորձանմուշներ, որոնք որ մեկ անգամ չեն փորձաքննվել, և ես նշել եմ մի քանի անգամ, որ կան, ցավոք սրտի, մասունքներ, մարմիններ, որոնք շատ վնասված են, դրանցից ԴՆԹ անջատելը և փորձաքննություն անցկացնելը բավական բարդ գործընթաց է: Մենք կապի մեջ ենք միջազգային այլ բարձրակարգ ինստիտուտների, նրանց փորձագետների հետ, և հիմա աշխատում ենք մնացած՝ շատ բարդ փորձաքննությունների վրա: Տեսնենք՝ ինչ արդյունք կունենանք: Այս մասին Կառավարության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով աճյունների նույնականացման գործընթացին:
Նրա խոսքով՝ «կունենանք մի փոքր թիվ, որը չենք կարողանա անջատել, քանի որ կան մասունքներ, որոնք այնքան վնասված են, որ անգամ այլ երկրներում էլ չի հաջողվի դրանց փորձաքննությունն անցկացնել»:
Հարցին՝ ինչ է լինելու մասունքների ճակատագիրը, նախարարը դժվարացավ պատասխանել:
Մանրամասները՝ տեսանյութում։