Արմեն Սարգսյանն ընդունել է ԿԳՄՍ նախարարին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանին:

Նախարարը նախագահ Սարգսյանին տեղեկություններ է ներկայացրել իր ղեկավարած ոլորտներում իրականացվող աշխատանքների և ծրագրվող փոփոխությունների ուղղությունների ու նպատակների մասին: Անդրադարձ է եղել նաև «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» նոր օրինագծին և կրթության ու գիտության ոլորտների զարգացման հեռանկարներին:

Նախագահն առանձնահատուկ կարևորել է կրթության և գիտության դերը մեր երկրի հետագա զարգացման տեսանկյունից՝ ընդգծելով, որ սրանք այն ոլորտներն են, որոնք առանցքային նշանակություն են ունենալու երկրի ապագայի համար: Նախագահը կարևորել է այնպիսի կարգավորումների և փոփոխությունների իրականացումը, որոնք իրավամբ խթան կհանդիսանան ոլորտների զարգացման ու մրցունակ համակարգերի ստեղծման համար: Նիկոլ Փաշինյանին թվում էր, որ եթե հանի Օնիկ Գասպարյանին, ամեն ինչ նորմալ կլինի, բայց այդպես չէ, որովհետև բանակը վերահաստատեց իր կարծիքը, որ Նիկոլ Փաշինյանը վտանգ է ներկայացնում ՀՀ անվտանգությանը: Օնիկ Գասպարյանին հանելու ամենավճռական քայլն արեց ոչ թե Նիկոլ Փաշինյանը, այլ հանրապետության նախագահը, որովհետև իր իրավասության տակ էր Գասպարյանի ազատման առաջարկությունն ուղարկել ՍԴ, սակայն չուղարկեց: Այսինքն՝ հետագա գործողությունների համար Սարգսյանը կրում է պատասխանատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել