ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Հիշեցնենք, որ 2020 թվականի հունիսի 8-ին, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն Արտակ Դավթյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից»:
Ավելի ուշ՝ վարչապետի 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ, Դավթյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 11-ին։