Տասը ամիս աշխատավարձ չստացած, այսօր բողոքի ակցիա կազմակերպած «Նաիրիտ» գործարանի աշխատակիցներից 5 հոգին քիչ առաջ դուրս եկան նախագահի նստավայրից: «Նաիրիտ»-ի աշխատակից Գագիկ Քարտաշյանը հավաքվածներին հայտնեց, որ իրենց դիմավորել է նախագահի աշխատակազմի վերահսկողության բաժնի ղեկավար պարոն Հովսեփյանը: Վերջինս խոստացել է, որ վաղը նրանց մեկ ամսվա աշխատավարձ են տալու: Իսկ մյուս աշխատավարձը կլինի 20 օր անց: Մյուս 8 ամիսների չվճարված աշխատավարձի մասին որևէ խոսակցություն չի եղել: Գագիկ Քարտաշյանը նշեց, որ անցյալ տարվա մեկ ամսվա աշխատավարձ ստացել են այս տարվա մարտ ամսին: Նրա կարծիքով՝ առանց բողոքի նմանատիպ ակցիաների աշխատավարձ ստանալն անհնարին է դառնում: Նախագահի աշխատակազմի վերահսկողության բաժնի ղեկավար պարոն Հովսեփյանը «Նաիրիտ» գործարանի 5 աշխատակիցներին փոխանցել է, որ 3 ամիս անց նախատեսում են դրական փոփոխություններ «Նաիրիտ» գործարանի շահագործման հետ կապված: Բողոքի ակցիան ավարտվեց:
Աղբյուրը՝ իրավաբան.net