Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար․ Էկոնոմիկայի նախարարություն

Մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ 5 ապրանքախմբերի համար։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Գործարարության աջակցման գրասենյակի համագործակցությամբ մշակվել են ներմուծման դիվերսիֆիկացիայի ուղեցույցներ հինգ ապրանքախմբի համար՝ պլաստիկ ապրանքներ, հագուստ և տեքստիլ, կենցաղային տեխնիկա, ցիտրուսային մրգեր, լվացող միջոցներ։

Ուղեցույցներում ներառված է անհրաժեշտ տեղեկատվություն ներմուծման գործընթացի կազմակերպման համար, մասնավորապես՝ ապրանքախմբերի մատակարարների կոնտակտները տարբեր երկրներից:

Մանրամասն նկարագրված են նաև հիմնական պահանջներնը, քայլերի հերթականությամբ ներկայացված են ներմուծման ընթացակարգերը, արտաքին շուկաների ներմուծման հնարավոր այլընտրանքները, լոգիստիկան, տրանսպորտային ծախսերը, ահրաժեշտ միջազգային պայմանագրերը, ինչպես նաև այլ կարևոր տեղեկատվություն:

Ներմուծման դիվերսիֆիկացիոն ուղեցույցները կօգնեն ներկրմամբ զբաղվող գործարարներին բացահայտելու նոր շուկաներ և գտնելու նոր գործընկերներ։

Ուղեցույցներում ամփոփված տեղեկատվությունը մշակվել է MB Consulting ընկերությունների խորհրդատուների կողմից՝ վերջիններիս հետ կնքված խորհրդատվական ծառայության մատուցման պայմանագրի համաձայն և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգման ներքո»,- ասված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել