Արմեն Գասպարյանը վարչապետի որոշմամբ Փրկարար ծառայության տնօրեն է նշանակվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որի համաձայն Փրկարար ծառայության տնօրենն է նշանակվել։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Արմեն Գասպարյանին նշանակել Փրկարար ծառայության տնօրեն»։

Ինչպես արդեն հայտնել ենք, վարչապետի մեկ այլ որոշմամբ այդ պաշտոնից ազատվել է Վրեժ Գաբրիելյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել