ԱԺ-ն քննարկեց «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը

Ազգային ժողովն այսօր՝ մարտի 2-ին, երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը։

Այն օրենսդիրի անդամներին ներկայացրեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

«Այս փաթեթով փորձել ենք կարգավորել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի և «Սննանկության մասին» օրենքով սահմանված վարույթների հարաբերակցությունը, այսինքն ինչ է տեղի ունենում, երբ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով գույքի բռնագանձումը որևէ կերպ առնչվում է սնանկությա վարույթին, իրավասու մարմինը՝ տվյալ դեպքում գլխավոր դատախազություն սննանկության վարույթում ինչ իրավունքներ ու պարտականություններ ունի, ինչպես է ներգրավվում վարույթին, ինչ հերթում է որպես պարտատեր գրանցվում, հիշեցնեմ, որ դա վերջին հերթն է, այսինքն բոլոր մյուս պարտատերերի պահանջների բավարարումից հետո է տեղի ունենում պետության հանդեպ պարտավորությունների բավարարումը»,-ասաց Բադասյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել