Խստորեն հորդորում ենք փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում․ ՊԵԿ-ը հերքում է

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Լրատվամիջոցներում տարածվող տեղեկատվությունը, թե ՊԵԿ-ի ղեկավարությունը հրահանգել է բոլոր աշխատակիցներին ներկա գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած հանրահավաքին՝ կարևորելով բացառապես ներկա ստանալը` ապատեղեկատվություն է և բացարձակ սուտ։

Այս առնչությամբ, ՀՀ ՊԵԿ-ն անհրաժեշտ է համարում հիշեցնել, որ Պետական եկամուտների կոմիտեն ապաքաղաքական կառույց է, և հավաքներին մասնակցելու նպատակով վարչական ռեսուրսի կիրառման ցուցում ՊԵԿ ղեկավարության կողմից երբեք չի տրվել: Այս թեմայով շահարկումներն անտեղի են: Խստորեն հորդորում ենք լրատվամիջոցներին զերծ մնալ անհիմն շահարկումներից, չտարածել չստուգված տեղեկություններ և փորձեր չկատարել ՊԵԿ-ին ներքաշել քաղաքական գործընթացներում»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել