Կենտրոն վարչական շրջանի հրապարակել է տեսանյութ՝ գրելով․
«Այս պահին, ինչպես և ողջ օրվա ընթացքում Երևանի Կենտրոն վարչական շրջանում Սոցիալական ապահովության, առողջապահության և ծրագրերի բաժնի կողմից շարունակվում է սոցիալապես անապահով ընտանիքներին օգնության տրամադրման գործընթացը:
Օգնությունը տրամադրվում է ՄԱԿ-ի գրասենյակի Պարենի համաշխարհային ծրագրով: Նշված ծրագրով սննդամթերքի աջակցության է տրամադրվում է տարեց թոշակառուներին, Արցախից տեղահանվածներին, Արցախյան պատերազմի վիրավորներին և զոհվածների ընտանիքներին, միածնող երեխաներին և կարիքավոր ընտանիքիներին:
Զանգվածային տարբեր լրատվամիջոցների Armday.am, ParaTV –ի և այլ կայքերի կողմից հրապարակված և համացանցում տարածում գտած նյութը ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը:
Կեղծ նյութը տարածող լրատվամիջոցներից պահանջում ենք հերքում։ Միևնույն ժամանակ ամբողջովին սուտ տեղեկատվություն տարածելու վերաբերյալ քննարկում ենք պրոցեսը իրավական դաշտ տեղափոխելու հարցը»։
Տեսանյութն՝ այստեղ։