Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Մելքումյանը ընթերցեց ԱԺ-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի վերաբերյալ։
Հայտարարության մեջ 2 անձանագրում արվեց․
«1. Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից,
2. Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների որոշման գործընթացում»,-նշված է հայտարարության մեջ։