«Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչները կուսակցության անունից իրենց հարգանքի տուրքը մատուցեցին 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում է «Քաղաքացու որոշում» կուսակցությունը։
Խորհրդանշական այս օրը ևս մեկ անգամ ցանկանում ենք վերահաստատել մեր հավատամքը, որ բռնությունը քաղաքական գործընթացներում տեղ չունի։ Հայաստանի զարգացման հիմքը արդարությունը, ազատությունն ու համերաշխությունն են։